ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի նախագահն այցելել է հարավային հատվածի զորամասեր

Արցախի նախագահն այցելել է հարավային հատվածի զորամասեր
25.12.2017 | 11:11

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին:

Նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թևում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:
Երկրի ղեկավարը կարևորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 6385

Մեկնաբանություններ