ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Աֆրինում իր կորուստների մասին

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Աֆրինում իր կորուստների մասին
31.01.2018 | 12:38

Սիրիայի Աֆրին քաղաքում ռազմարշավի ընթացքում 5 թուրք զինվոր է սպանվել` ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին:
«Մեր զինուժի կորուստները «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի ընթացքում կազմում են հինգ մարդ, զոհերի ընդհանուր թիվը (հաշվի առնելով «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումը) 29 մարդ է»,- ասել է թուրք նախարարը՝ խորհրդարանում:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ