ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանում կանցկացվի Saber Guardian զորավարժությունը

Հայաստանում կանցկացվի Saber Guardian զորավարժությունը
02.02.2018 | 15:38

Մայիսի 14-25-ին Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է ԱՄՆ-ը:
Razm.info-ի հաղորդմամբ՝ վարժանքներն անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում:


Խաղաղապահական գործողություններին աջակցություն ցուցաբերելու դաշտային փուլը լինելու է վաշտի մակարդակով: Saber Guardian ամենամյա զորավարժությունն անցկացվում է 2013-ից: Անցած տարի վարժանքները անցկացվել են միաժամանակ Ռումինիայում, Հունգարիայում և Բուլղարիայում: Մասնակցել է 25 հազար զինծառայող, այդ թվում՝ 38 զինծառայող Հայաստանից և 150-ը՝ Վրաստանից: Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ շղթայական զորավարժություններից է: Նույն շղթայում է նաև Վրաստանում անցկացվող Noble Partner զորավարժությունը:
Որպես Saber Guardian 2017-ի նպատակ էր հայտարարվել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումը:

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ