ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բեքիր Բոզդաղ. Թուրքիան պատրաստ է ռազմարշավ սկսել Եփրատի արևելյան ափին

Բեքիր Բոզդաղ. Թուրքիան պատրաստ է ռազմարշավ սկսել Եփրատի արևելյան ափին
05.02.2018 | 08:09

Թուրք զինվորականները պատրաստ են ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ շրջանում, եթե ահաբեկիչները չլքեն այդ գոտին` ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նրա խոսքով՝ եթե քրդերը, որոնց Անկարան ահաբեկիչ է համարում, չլքեն Մանբիջը, իրենք «կշարժվեն Մանբիջի ուղղությամբ և դեպի Եփրատից արևելք ընկած հատվածը»: Բոզդաղը հայտնել է, որ փետրվարի 4-ի տվյալներով՝ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի ընթացքում ԻՊ-ի 932 քուրդ և գրոհային է չեզոքացվել:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ