ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիան հայտարարում է Աֆրինում 2612 «ահաբեկչի» չեզոքացման մասին

Թուրքիան հայտարարում է Աֆրինում 2612 «ահաբեկչի» չեզոքացման մասին
05.03.2018 | 10:34

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը` ամփոփելով «Ձիթենու ճյուղ» գործողության հերթական փուլը, հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի գավառում հունվարի 20-ից 2612 ահաբեկիչ է չեզոքացվել։ Աֆրինին է անդրադարձել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:

Գոնյա քաղաքում, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառույցի անդամների առջև, նա հայտարարել է.«Աֆրինը շրջապատված է: Մենք ահաբեկիչներից զտել ենք սահմանամերձ ողջ գոտին: Այսօր թուրքական բանակը Աֆրինում պատմություն է կերտում»։ Փաստորեն` ինչպես միշտ Թուրքիան իր պատմությունը սպանությամբ է կերտում:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ