Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վերին Լարսում այս տարի կսկսվի թունելի կառուցումը

Վերին Լարսում այս տարի կսկսվի թունելի կառուցումը
07.03.2018 | 13:39

Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել` այս տարի Վերին Լարսում վերջապես կսկսվի թունելի կառուցումը` ասել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտվում է, իսկ մինչև այդ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաև ճանապարհը։

«Թունելի կառուցումը, իհարկե, ավելի ուշ կավարտվի, որովհետև դա ժամանակ է պահանջում, բայց մնացած մոդեռնիզացիան հուսով ենք՝ մինչև տարվա վերջ»,- ասաց Մարտիրոսյանը։

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ