ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանի բողոքի նոտան Բակո Սահակյանի ԱՄՆ այցի դեմ

Ադրբեջանի բողոքի նոտան Բակո Սահակյանի ԱՄՆ այցի դեմ
13.03.2018 | 15:40

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն այցի դեմ`
հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թե երբ է Բակո Սահակյանը պատրաստվում մեկնել ԱՄՆ, և ինչ հանդիպումներ են նախատեսված, Ստեփանակերտը չի հստակեցնում: Մանրամասներ չեն հաղորդում նաև ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները, որ, ենթադրաբար, կազմակերպում են ԼՂՀ նախագահի այցը: Բաքուն ԱՄՆ-ին կոչ է անում հետևել «միջազգային իրավունքների նորմերին և թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»:

«Այդ քայլով ԱՄՆ-ը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձությամբ կպատասխանի նման վարքագծին»,- ի լրումն նոտայի հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ