Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքերը շարունակում են հայերի գանձերը որոնել

Թուրքերը շարունակում են հայերի գանձերը որոնել
13.03.2018 | 15:48

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ որոշ անձինք քաղաքի հասցեներից մեկում գաղտնի հորատում են անում գանձեր գտնելու հույսով։ Դեպքի վայրում ոստիկանները ձերբակալել են 3 քաղաքացու: Նրանք խոստովանել են, որ գանձ են ցանկացել գտնել, քանի որ լսել են, որ այդ վայրում պահված մեծ թվով գանձեր կան։ Դատարանի ճանապարհին լրագրողներից մեկը հարցրել է, թե գտե՞լ են գանձերը, գանձագողը պատասխանել է. «Թագավորի թագն էինք փնտրում, ոսկորի կտորներ գտանք»։

Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ