ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բակո Սահակյանի հանդիպումներն ԱՄՆ-ում

Բակո Սահակյանի հանդիպումներն ԱՄՆ-ում
14.03.2018 | 22:16

Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վաշինգտոն է ժամանել երկուշաբթի օրը: Պատվիրակությունն այցելել է Հայաստանի դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ: Բակո Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկն է:


Բակո Սահակյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն և այնտեղ կարևորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք, և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ