ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռուսաստանը չի խփել ԱՄՆ-ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները

Ռուսաստանը չի խփել ԱՄՆ-ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները
15.04.2018 | 00:43

Ռուսաստանը հայտարարում է, թե չի խփել ԱՄՆ-֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: ՊՆ-ն պնդում է, թե անցած գիշեր Սիրիայում արձակվել են 100-ից ավելի «օդ-երկիր» հրթիռներ, սակայն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որևէ մեկին չեն հարվածել, որովհետև ուղղված չեն եղել Ռուսաստանի կողմից պաշտպանվող օբյեկտների դեմ: ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, թե սիրիական համակարգերն են իրենց միջոցներով տասնյակ հրթիռներ կործանել: Ֆրանսիայի ՊՆ-ն հաղորդել էր, թե Ռուսաստանը տեղեկացված է եղել ԱՄՆ-ի և դաշնակիցների՝ ռազմական գործողությունների մասին:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. ֊ «Աշխարհը միավորվել է քիմիական ցանկացած զենք մերժելու համար, հատկապես, երբ ուղղված է քաղաքացիական անձանց դեմ»:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ