Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերժ Սարգսյան. Իմ կուսակից ընկերների ելույթներում ձևակերպումներ կային, որ կարելի էր ավելի համեստ շարադրել

Սերժ Սարգսյան. Իմ կուսակից ընկերների ելույթներում ձևակերպումներ կային, որ կարելի էր ավելի համեստ շարադրել
18.04.2018 | 01:48

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում պատգամավորների ելույթներից ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հնչեցված դիրքորորշումների համար՝ և դրական, և բացասական: «Հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ: Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել», - ընդգծեց Ս. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քննադատական ելույթներում բավականին շատ դրույթներ կան, որոնք «նվազագույնը արդար չեն՝ հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը»: «Ժամանակը ամեն ինչ ցույց կտա»` բացատրեց Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ