ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հակառակորդը սահմանում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկում՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը

Հակառակորդը սահմանում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկում՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը
21.05.2018 | 20:08

Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը` Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր:

Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա», - գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ