ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սիրիան ամերիկացի զինվորականներից պահանջել է լքել երկիրը

Սիրիան ամերիկացի զինվորականներից պահանջել է լքել երկիրը
03.06.2018 | 14:08

Սիրիայի փոխվարչապետ Վալիդ Մուալեմը պահանջել է ԱՄՆ-ից լքել արաբական հանրապետությունը: Դամասկոսում ճեպազրույցի ժամանակ նա ասել է. «Երբ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերն Ալ-Թանֆի բազայից և Սիրիայի ողջ տարածքից, մենք կխոսենք Հարավային Սիրիայում անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին»: Մայիսի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն վերոնշյալ բազայից: Նա նշել էր, որ Սիրիայի հարավային սահմանին պետք է գտնվեն միայն սիրիական կառավարական ուժերը:

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ