Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է
04.07.2018 | 13:29

ԱԱԾ-ը տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է: «ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:


Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ նրա խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը վերադարձրել է հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018-ին` 130 000 000 մլն ՀՀ դրամ:


«Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Արա Վարդանյանը ձերբակալվել է»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ