Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ժիրայր Դադասյանը՝ Հայկ Մարությանի մասին

Ժիրայր Դադասյանը՝ Հայկ Մարությանի մասին
04.09.2018 | 12:03

Սպասելի էր, որ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նման հայտարարություն կանի` ասել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ խոսելով Մարությանի հայտարարության մասին, որ իրենց «դեմ խաղ չկա»: «Ես երկար մտածել եմ այս հարցի շուրջ: Սպասելի էր, սա դեռ սկիզբն է: Ամբողջ ազգով սխալ պատկերացում ունենք, որ մենք իբրև գործ ունենք դերասանի հետ, որն ուզում է դառնալ քաղաքական գործիչ: Բայց արդյոք կարո՞ղ ենք խոսել Հայկի մասին իբրև դերասան: Իհարկե ոչ: Ես իմ ուսանողներին ցույց եմ տալիս Հայկ Մարությանի արածները՝ ծամածռությունն ու կապիկությունը, որ հասկանան, թե ինչ չի կարելի անել»,- ասաց Ժիրայր Դադասյանը:

Նա հույս ունի, որ գուցե եթե Հայկ Մարությանը «քաղաքապետ դառնա, մի քիչ լրջանա», այդ ժամանակ կհստակեցվի նրա մասնագիտությունը՝ կդառնա քաղաքական գործիչ: «Թատրոնով զբաղվող մարդկանց համար ծանր է նայել այդ երևույթին, որը ներկայացվում է որպես դերասանություն: Դերասանական արվեստի մասին խոսք լինել չի կարող: Նա շատ լավ կարող էր խաղալ, եթե դպրոց անցներ»,- նշեց նա: Ըստ Դադասյանի՝ կոմեդիայի ժանրում արտիստ է Մհեր Մկրտչյանը, բայց կա՞ որևէ մեկը, ով պատրաստ է համեմատել Մկրտչյանին ու Մարությանին: «Թատրոնում կապիկություն չկա»,- հավելեց Ժիրայր Դադասյանը:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ