ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ դրսի ուժեր չպետք է փնտրել, ամեն ինչ տեղի է ունեցել ուղիղ եթերում

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ դրսի ուժեր չպետք է փնտրել, ամեն ինչ տեղի է ունեցել ուղիղ եթերում
10.09.2018 | 01:20

Հայաստանում ապրիլինի տեղի ունեցած հեղափոխության մեջ արտաքին որևէ ուժ չի միջամտել` «Զինուժին» հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում ապրիլինի, գործնականում տեղի է ունեցել ուղիղ եթերում, և հեղափոխության գործընթացը առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, ըստ էության, իմ քաղաքական գործունեությունը եղել է հրապարակային, բոլորի աչքի առաջ: Ես ասում եմ պատասխանատու՝ բացառվում է, որ որևէ մեկը բերի որևէ մի հիմնավորում, որևէ ապացույց, որևէ փաստ, որ որևէ արտաքին ուժ որևէ ձևով ներգրավված է եղել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին և թավշյա հեղափոխության մեջ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե իր համար հասկանալի է, որ շատ երկրների համար կատարվածը բացառիկ է, ու բոլորն են փորձում հասկանալ՝ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ամենը: «Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը դրված է տեսանելի տեղերում ու այդ հարցի պատասխանը անառարկելի է և որևէ մեկը չի կարող դրան հակառակ որևէ փաստ կամ հիմնավորում բերել», - հավելեց Հայաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ