Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի հարբի, մի խփիր կանանց. ցույց Ռուսաստանի դեսպանատան մոտ

Մի հարբի, մի խփիր կանանց. ցույց Ռուսաստանի դեսպանատան մոտ
15.12.2018 | 02:48

Այսօր Երեւանում Ռուսաստանի դեսպանատան առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել ռուսական բազայի զինծառայողի կողմից Գյումրիի 57-ամյա կնոջ սպանության դեմ։
Ցույցը կազմակերպել էր «Հանրապետություն» կուսակցությունը։ Ցուցարարները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր. «Մի հարբի, մի խփիր կանանց»։


Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ կասկածվում է ռուսական ռազմական բազայի զինծառայող, որը կալանավորված է և գտնվում է բազայի տարածքում։

Դիտվել է՝ 4043

Մեկնաբանություններ