ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սիրիական բանակը կվերահսկի Մանբիջը քրդերի հետ

Սիրիական բանակը կվերահսկի Մանբիջը քրդերի հետ
29.12.2018 | 12:19

Սիրիական բանակի ծառայողները շուտով վերահսկողության տակ կառնեն Մանբիջը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկների հետ` հաղորդում է Al-Masdar-ը: Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ բնակիչները ողջունել են Մանբիջի և դրա շրջակայքի փոխանցումը Սիրիայի իշխանությունների հսկողությանը, բարձրացվել է սիրիական դրոշը: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնել էր, որ Սիրիայի զորքերը վերահսկողության տակ են առել Հալեպի 85 կմ դեպի հյուսիս գտնվող տարածքը: «Սիրիայի արաբական բանակի զինվորները մտել են Մանբիջ` ի պատասխան բնակչության կոչի, երկրի ամբողջ տարածքի վրա պետական ինքնիշխանության վերականգնման իրենց պարտականությունների համաձայն», – հաղորդում է ՍԱՆԱ-ն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 19-ին որոշումից հետո սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Թուրքիան սկսել է նախապատրաստական աշխատանքներ քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողությունների համար:

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ