Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Քառյակ մեդիայի» հայտարարությունը

«Քառյակ մեդիայի» հայտարարությունը
09.01.2019 | 12:00

Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:


«Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմել այն պարզունակ շոուին, որը թաքնված էր «քաղաքական գործընթացներ» կոչվող քողի տակ: Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալ ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անել` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու: Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին:

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ