Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ասում են...

Ասում են...
22.01.2019 | 03:22

...թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև ոստիկանությունում, այդ թվում և ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում: Որոշ տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին և, որքան էլ պարադոքսալ, կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. վերջինս կմնա անգործ:

«Մավրն իր գործը արեց, մավրը պետք է հեռանա. չնայած հեղափոխական Հայաստանում առաջին պաշտոնյան, որ պետք է լքեր իր պոստը, հենց Տիգրան Մուկուչյանը պետք է լիներ` ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ հին ընտրական համակարգով ու «հաշվողով» չէր կարելի ընտրության նոր որակ ունենալ` հին տիկի ու գինու հայտնի ասույթին հավատարիմ»,- ասաց իշխանական մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 14215

Մեկնաբանություններ