Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ամենաաշխատասեր հանրապետականը

Ամենաաշխատասեր հանրապետականը
01.03.2019 | 02:30

Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են, հեռացածներից ոմանք գալիս են։ Սակայն, մեր տեղեկություններով, ամենաաշխատասերը Սերժ Սարգսյանն է։

Ասում են, նա օրուգիշեր աշխատում է, կուսակիցների հետ անընդհատ քննարկումների մեջ է, կարդում-գրում-ջնջում-ծրագրում է։
Սակայն ՀՀԿ-ն միայնակ չի գործում, քաղաքական դաշտի այլ խաղացողներ էլ սեփական շրջանակն են ստեղծում, այսինքն բոլորը միասին նույն ջրաղացին են ջուր լցնում, սակայն դեռ համատեղ գործելու քայլեր չեն մշակել։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նույն տեղեկություններով, դիտարկում է ոչ միայն ներքաղաքական զարգացումների վրա ազդելու տարբեր սցենարներ, այլև ուշի ուշով հետևում օրվա իշխանությունների յուրաքանչյուր քայլին՝ կողքից դիտարկելով ժամանակին իր, այսօր բոլորովին այլ մարդու «հագած կոստյումի»՝ սահմանադրության բոլոր «փոթերը»։ Ի վերջո, հենց այդ Սահմանադրությունը նաև խանգարեց ՀՀԿ-ին պահելու իշխանությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ