Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Եթե ցանկանում եք հաղթել, ես պատրաստ եմ բանակցությունների»

«Եթե ցանկանում եք հաղթել, ես պատրաստ եմ բանակցությունների»
26.04.2019 | 03:43

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում աշխատելու Անգլիայի պրեմիեր լիգայում: «Ես վերադարձել եմ Լոնդոն, բայց չեմ կարծում, որ հաջորդ աշխատավայրս լինելու է պրեմիեր լիգայի որևէ ակումբ։ Նախկինում նվաճած տիտղոսները երաշխավորում են, որ ապագայում ևս հաջողությունների եմ հասնելու։ Անգամ նրանք, ովքեր ամեն ինչ անում են իմ նվաճումները մոռանալու համար, չեն կարողանում, քանի որ դա անհնար է։


Իմ վերջին տիտղոսը Եվրոպայի լիգայի գավաթն է. այն նվաճել եմ մեկուկես տարի առաջ, սակայն շատերին թվում է, թե 20 տարի է անցել։ 8 ամիս առաջ էլ հաղթել եմ Անգլիայի գավաթում։ Այժմ պատրաստվում եմ ապագայիս։
Ի՞նչ կարող եմ տալ նոր ակումբիս։
Որակ, գիտելիք և անսահմանափակ նպատակներ։
Սակայն ինձ հետ բարդ է շփվել պարտություններից հետո։ Ինձ հետ բարդ է նրանց համար, ովքեր ինձ նման նպատակասլաց չեն։
Ինչպե՞ս ինձ կնկարագրեն ֆուտբոլիստներս։
Ոմանք կասեն, թե սրիկա եմ։
Բայց այդ դեպքում ինչու՞ են ինձ հետ պայմանագիր կնքում։
Պատասխանը մեկն է՝ որպեսզի հաղթեն։
Իրականում ես պարզ կասեմ. «Եթե ցանկանում եք հաղթել, եթե պայմանը մեկն է՝ հաղթանակ, ապա ես պատրաստ եմ բանակցությունների»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է Goal.com-ը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ