ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայաստանը Աթենքում հաղթեց Հունաստանին

Հայաստանը Աթենքում հաղթեց Հունաստանին
12.06.2019 | 11:35

Ֆուտբոլի Եվրոպայի 2020-ի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Աթենքում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին: Հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կարապետյանը, 33-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց: Երկրորդ խաղակեսին՝ 54-րդ րոպեին դաշտի տերերից Կարլոս Զեկան կրճատեց հաշվի տարբերությունը, 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց երրորդ գոլը, 87-րդ րոպեին Կոստաս Ֆորտունիսը խփեց Հունաստանի հավաքականի երկրորդ և հանդիպման վերջին գոլը:


J խմբում Ֆինլանդիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի թիմին, Իտալիան Թուրինում 2:1 հաշվով՝ Բոսնիա և Հերցեգովինային: Չորրորդ տուրից հետո Հայաստանը J խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, աղյուսակը գլխավորում է Իտալիան՝ 12 միավորով, երկրորդը Ֆինլանդիան է՝ 9 միավորով: 4-ական միավորով Հայաստանին հաջորդում են Հունաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան, վերջին տեղում է Լիխտենշտեյնը, որն առայժմ միավոր չունի: Մրցաշարի հաջորդ հանդիպումները կկայանան աշնանը: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Իտալիայում, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայում:

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ