Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՍԴ նախագահն ընդդեմ ՍԴ «նախագահի»

 ՍԴ նախագահն ընդդեմ ՍԴ «նախագահի»
25.06.2019 | 01:11

ՍԴ դատավոր, իրեն նաև նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն արջի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Նրա հայտնի հայտարարությունից հետո այս օրերին նախկին իշխանությունների քնած ու արթուն բոլոր ներկայացուցիչները, իրավական դաշտի «չեզոքները» ոտքի են ելել։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի սրտով է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը, բայց ամեն ինչ խելամտության սահմաններում պետք է տեղավորվի։ Իրազեկների համոզմամբ՝ որքան էլ Վահե Գրիգորյանն իր մասնագիտական, Փաշինյանն էլ ժողովրդին համոզելու ու ՍԴ-ն շրջափակելու ունակությունները գործի դնեն, Հրայր Թովմասյանին չեն կարողանալու տեղից շարժել։ Վերջինս չի պատրաստվում աթոռը զիջելու և, գործող Սահմանադրությանը հղում անելով, մտադիր է ձեռնոց նետելու ինքնահռչակ նախագահին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ