ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ցուցադրելով մարզային արհեստն ու տաղանդը

Ցուցադրելով մարզային արհեստն ու տաղանդը
30.09.2019 | 14:30

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում 40-ից ավելի արհեստագործ հինգ մարզից մասնակցել են «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին։

Փառատոնն անցկացվում է արդեն երեք տարի։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի փառատոնը երկօրյա էր (սեպտեմբերի 28-29), արհեստագործներն էլ հինգ մարզից՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր և Սյունիք։ Շուրջ 40 արհեստագործ ցուցադրել են իրենց աշխատանքները, որոնց մի մասը ստեղծվել, մյուս մասը կատարելագործվել է փառատոնի գործընկեր «Տերյան» մշակութային կենտրոնիհետ համագործակցության արդյունքում։

«Այս տարի արդեն երրորդ անգամ ենք հանրության ուշադրությանը ներկայացնում մարզերից ժամանած տաղանդավոր վարպետների ձեռքի աշխատանքները։ «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ցուցադրում է մարզային արհեստն ու տաղանդը երևանաբնակներին, որտեղ այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ և գնել ձեռքի աշխատանքներ, այլև ինքնուրույն փորձել սովորել և պատրաստել տարատեսակ իրեր», - ասել է «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին աջակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ