Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչին է խանգարում այսօրվա ՍԴ-ն

Ինչին է խանգարում այսօրվա ՍԴ-ն
06.02.2020 | 10:05

Այսօր խորհրդարանը քննարկում է մի շատ էական նախագիծ, որը ՍԴ-ի դեմ սկսած արշավի հերթական օղակն է, բայց շատ վտանգավոր, որն անթաքույց նպատակ ունի։ Ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ-ն դառնա իզգոյ, այսինքն որոշումների վրա ոչ մի ազդեցություն չունենա։ Իմա՝ իշխանությունն ինչ ցանկանա անել, ինչ որոշումներ կյանքի կոչել հանկարծ ՍԴ-ն դրան չխանգարի։ Չկարողանալով ՍԴ-ի այս կազմից ու մասնավորապես նախագահից ազատվել, իշխանությունները նախընտրեցին այդ կառույցը դուրս դնել քաղաքական գործընթացներից։ Այս ամենին հասնելու համար իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, անգամ իրավաբանների այն հայտարարությունը, թե հակասահմանդրական քայլ է անում խորհրդարանական մեծամասնությունը, ոչ մեկին չի հուզում։ Միջազգային կառույցների միմյանց հաջորդող սուր գնահատականներն էլ ոչինչ չեն ասում, իշխանությունը անհաղորդ է դրանց։


Այս ամենն ունի մեկ բացատրություն․ եթե իշխանությունն այսքան ձգտում է ՍԴ-ն իր ճանապարհից հանելու, ուրեմն լուրջ հարցեր ունի լուծելու, որոնց համար, ըստ նրանց, ՍԴ-ի այսօրվա կազմը խանգարում է։ Եվ այդ հարցերն այնքան էական են Նիկոլ Փաշինյանի համար, որ արդեն կես տարուց ավելի է քաղաքական օրակարգի միակ հարցը դարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ողջ խնդիրն էլ այն է, թե այդ ինչ հարցեր պիտի լուծի իշխանությունը, որի համար պետք է ունենա սեփական քիմքին հարմար ՍԴ կամ չեզոքացված «նախկիններով» և անուժ ՍԴ։


Ռուզան ԽԱՉԱՏՐԱՆ

Դիտվել է՝ 8998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ