ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արամ Սարգսյան. Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, հաստատունը հողն է, զինվորն ու երկիր պահելու պարտքը

Արամ Սարգսյան. Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, հաստատունը հողն է, զինվորն ու երկիր պահելու պարտքը
08.05.2020 | 15:36

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Երբ ապրում ես սահմանամերձ Հայրենիքում, երկրապահը գենի հետ է փոխանցվում: Պարտք ու պատիվ է դառնում, որի համար ոչ շնորհավորում են, ոչ շնորհակալ են լինում նրանց, որ երկրի անհրաժեշտությունն էին երեկ, այսօր ու վաղը: Բանակի թիկունքն ու բանակի առաջապահը: Շնորհավոր, տղերք: Երկար կյանք ու խաղաղություն: Ու թող Աստծո լույսն իջնի Եռաբլուրի ու մնացած բոլոր շիրիմների վրա: Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, հաստատունը հողն է, զինվորն ու երկիր պահելու պարտքը: Տա Աստված, որ 21-րդ դարում էլ մենք ունենանք մեր Շուշին, ու մեր հաղթանակը վերջապես հասցնենք իր լրումին, որ Վազգենի սիրտը նորից փառավորվի»:

Image may contain: people standing and outdoor

Image may contain: one or more people and text

Դիտվել է՝ 4710

Մեկնաբանություններ