ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախից օգնություն կուղարկվի ԱՄՆ

Արցախից օգնություն կուղարկվի ԱՄՆ
30.06.2020 | 22:10

Արցախ-Տեղեկատվական շտաբը գրում է, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան հարթակում Արցախի իշխանություններին առաջարկել է «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ: Նախաձեռնությունը հավանության է արժանացել ու քննարկումների ալիք բարձրացրել ամենատարբեր մակարդակներում: ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Նախաձեռնությունը հավանության է արժանացել ու քննարկումների ալիք բարձրացրել ամենատարբեր մակարդակներում:

Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ