ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անգելա Մերկելը հեռախոսել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ

Անգելա Մերկելը հեռախոսել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ
29.09.2020 | 21:01

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեղեկացրել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Կանցլերն ընդգծել է անհապաղ հրադադարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունը», - նշել է Զայբերտը:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ