ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վրաստանի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ամբողջ Կովկասի վրա

Վրաստանի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ամբողջ Կովկասի վրա
04.10.2020 | 13:42

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետագա սրումը շատ բացասական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի տարածաշրջանի վրա՝ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: ԱԽ նիստը հրավիրվել էր քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Զալկալիանին միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել առավելագույնս օգտվել իրենց համար ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ցանկացած հնարավորությունից:


«Բոլորս էլ հասկանում ենք, որ հետագա սրումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք գործել ենք, գործում ենք և գործելու ենք մեր բարիդրացիական հարաբերությունների հիման վրա, Վրաստանը միշտ հավատարիմ եղել է և մնում է հարևանների հանդեպ իր ստանձնած պարտավորություններին, միջազգային պարտավորություններին»:

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ