ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ
04.10.2020 | 20:52

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:


«Նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս համանախագահին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության էսկալացիայի մասին»,- ասել են ադրբեջանական գերատեսչությունից: Ռուս դիվանագետը լուրջ մտահոգություն է հայտնել աճող լարվածությամբ և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ