ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էրդողանը փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Էրդողանը փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
06.10.2020 | 22:14

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը գերտերություն դարձնելու հավակնությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Լիբիայի հետ հակամարտություններին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Էգեյան ծովում, ԱՄԷ-ին մեղադրում է պաղեստինցիների դավաճանության համար, իսկ այժմ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, գրում է Times of India-ն։

Թերթն ընդգծում է, որ «թեև Անկարան զայրացրել է Արևմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, և Սիրիայում, և Լիբիայում, և հիմա Լեռնային Ղարաբաղում Թուրքիան և Ռուսաստանը միանգամայն տարբեր կողմերին են օգնում միևնույն պատերազմների շրջանակում»։ «Թուրքիայի ֆինանսական համակարգն այժմ խորը ճգնաժամի մեջ է, բայց ֆինանսական համակարգի բարելավման մեթոդներ փնտրելու փոխարեն, Էրդողանը փորձում է լայն հանրությանը շեղել այդ խնդիրներից»,- գրում է թերթը։

«Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանների պաշտպան, իսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ որպես սուրը ձեռքին մեծ ռազմիկ, որը մահմեդական ադրբեջանցիներին պաշտպանում է քրիստոնյա հայերի դեմ դիմակայությունում», մինչդեռ փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ