ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արայիկ Հարությունյան. Եթե չզգանք Ադրեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը

Արայիկ Հարությունյան. Եթե չզգանք Ադրեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը
11.10.2020 | 14:30

Եթե առաջիկա մեկ-երկու օրում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը՝ ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կդիմեմ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, իհարկե, մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգաին իրավունքները, աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին», - ասաց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց, թե այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ «Պետք է նրանց ցուցակագրել, նրանք պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ», - ասաց Հարությունյանը։
Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ խոնարհվում է նրանց առաջ, որոնք չեն լսում մամուլի ասուլիսը, որոնք առաջնագծում են։


«Նրանք ամեն վայրկյան հերոսություն են անում, հարյուրավոր, հազարավոր հերոսությունների մասին մենք հնարավորություն ենք ունենալու ներկայացնել, ուզում եմ ասել՝ ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ, խոնարհվում եմ, ինչպես ասում են՝ ձեր բոլորի ցավը տանեմ», - ասաց Հարությունյանը

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ