ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Չեմ բացառում՝ Հադրութի ուղղությամբ նոր թափանցումներ կարող են լինել. Արծրուն Հովհաննիսյան

Չեմ բացառում՝ Հադրութի ուղղությամբ նոր թափանցումներ կարող են լինել. Արծրուն Հովհաննիսյան
14.10.2020 | 13:04

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչով են պայմանավորված թշնամու՝ հատկապես վերջին օրերին հետախուզադիվերսիոն ներթափանցումները: Ըստ նրա՝ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների ներկաացուցիչները փորձում են արագ ներթափանցումներ անել Արցախի տարբեր հատվածներ, դրոշներ պարզել, որ այդպիսով բարոյահոգեբանական ազդեցություն թողնեն նախ իրենց, ապա նաև մեր բնակչության վրա:


«Ցուցանակների կամ ինչ-որ շենքերի վրա դրոշներ են փակցնում, այնուհետ նկարվում ու դրանք ցանցերում տեղադրում, բայց պարզից էլ պարզ է՝ այդ ամենը բացառապես հոգեբանական կողմ ունի: Մարտական գործողությունների էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասարակությանը պետք է կերակրկի նման տեղեկատվություններով»,- մանրամասնում է Հովհանիիսյանը:


Նա չի բացառում, որ Հադրութի ուղղությամբ դիվերսիոն նոր թափանցումներ կլինեն: Բացատրում է՝ տարածքը խիստ ռելիեֆային է, անտառոտ, կտրվածքներով, ու չի բացառվում, որ թշնմու դիվեսիոն խմբերը նորից փորձեն քաղաք ներթափանցել:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ