ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանական զինուժի հարվածը Հայաստանին ուղղակի ապտակ է Ռուսաստանին. Սոլովյով

Ադրբեջանական զինուժի հարվածը Հայաստանին ուղղակի ապտակ է Ռուսաստանին. Սոլովյով
15.10.2020 | 10:34

«Ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, ես իսկապես լավ չեմ հսկանում: Հիմա մեր դաշնակից Հայաստանը, այս պահին մեր պաշտպանության ներքո՞ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զինված ուժերն ուղղակիորեն խոստովանում են՝ թիրախավորել ու կրակ են բացել Հայաստանի տարածքի վրա՝ չնայած նշում են, թե այն կանխարգելիչ բնույթ է ունեցել»,- Youtube-ի «Полный контакт» հաղորդման ժամանակ նման հարցադրում է արել ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը:
Լրագրողը հարց է բարձրացրել՝ այսինքն նրանք (նկատի ունի դրբեջանին- խմբ), կարծում են, թե կարող են թիրախավորել մեր դաշնակցի տարա՞ծքը:

«Ես ուզում եմ հիշեցնել նաև Ռուսաստանի կողմից Սիրիայում վերացվող ահաբեկիչների մասին, որոնք այժմ, փաստորեն, ռուսական սահմանից ընդամենը 80 կմ են այս կողմ: Եվ նրանց տարածաշրջան է ներգրավել Ադրբեջանը, ու դա արել է Թուրքիայի միջոցով: Ու նրանք հանդգնել են հարվածել մեր դաշնակից պետության տարածքի ուղղությամբ, դա անմիջական մարտահրավեր ու ապտակ է Ռուսաստանին»,- ընդգծել է Սոլովյովը:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ