ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիայի ազգայնական գաղափարները խաղաղության համար տեղ չեն թողել. Փալյան

Թուրքիայի ազգայնական գաղափարները խաղաղության համար տեղ չեն թողել. Փալյան
16.10.2020 | 10:18

Թուրքիայի պառլամենտի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հեղինակած հոդվածը հրապարակվել է The New York Times-ում: Պատգամավորը հոդվածում անդրադարձել է Թուրքիայի միջամտությանը տարածաշրջանային հակամարտություններին:

«Թուրքիայի ազգայնական գաղափարները տեղ չեն թողել խաղաղության ու ժողովրդավարության համար: Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: Ավելին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն անտեսում է հրադադարի միջազգային կոչերը: Նա Ադրբեջանին մատակարարում է անօդաչու թռչող սարքերով և քարոզչամեքենայով»,- գրում է Փայլանը:


Հայ պատգամավորը հոդվածում ներկայացրել է նաև, թե քանի-քանի անգամներ է սեփական մաշկի վրա զգացել թուրքական իշխանության դիրքորոշումը: Լինելով հայ և քրդամետ կուսակցության անդամ, գրել է նա, հաճախ եմ ենթարկվել սպառնալիքների: Փալյանի համոզմամբ՝ ռազմատենչ ազգայնականությունը և ավտորիտարիզմը չեն կարող լուծել Թուրքիայի ներքին խնդիրները: Դրանք, հավելել է, տարածաշրջանին էլ օգնել չեն կարող. «Թուրքիան պետք է խրախուսի կողմերին վերադառնալ խաղաղ բանակցությունների և երկարատև լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Սակայն ես միամիտ չեմ և գիտեմ, որ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է կայունացնել տարածաշրջանը»:

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ