ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լեռնային Ղարաբաղի հարցով Փաշինյանը դիմել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանություններին

Լեռնային Ղարաբաղի հարցով Փաշինյանը դիմել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանություններին
16.10.2020 | 10:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ դիմել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանություններին: Համապատասխան հայտարարությունը նա արել է RTS- ին տված հարցազրույցում:
Փաշինյանը Փարիզին ու Վաշինգտոնին հորդորել է աջակցել Ռուսաստանի իշխանությունների ջանքերին:


«Կարծում եմ՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է առավել քան էական դեր խաղա Լեռնային Ղաարաբաղի հարցում՝ տարածաշրջանում վերականգնելով կայունությունն ու խաղաղությունը»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանը խոսել է նաև ՀԱՊԿ-ի դերակատարության մասին՝ ասելով, թե ՀԱՊԿ անդամ ՌԴ-ն հստակ հայտարարություն է արել՝ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում իր պարտավորությունները կատարելու պատրաստակամության մասին:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ