Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքերի կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքերի կապակցությամբ
16.10.2020 | 22:58

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է.«Ադրբեջանական կողմը գտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում հակամարտության կապակցությամբ նախկինում արված ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ հայտարարություններին։ Այդ կարծիքը նաև չի համապատասխանում ԱՄՆ-ի կարգավիճակին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»։


Նախօրեին WSN Atlanta հեռուստաընկերության եթերում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր․«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել նրա դեմ, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան դա տեղի կունենա, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել. Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է»։

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ