ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
18.10.2020 | 10:09

Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։


Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը։
Լավրովը շեշտել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության կարևորությունը:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ