ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր ևս կքննարկի իրավիճակը Արցախում

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր ևս կքննարկի իրավիճակը Արցախում
19.10.2020 | 12:52

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 19-ին փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «Ինտերֆաքսին» հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն անցկացրել էր փակ խորհրդակցություններ` կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ: Սեպտեմբերի 29-ի հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի անդամները կոչ էին արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների:

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ