ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը
20.10.2020 | 15:50

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, որ նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:

«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», - ասել է նա: Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, որ խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է: «Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ», - նշել է Վասիլի Նեբենզյան: Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ