Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ալիևը հայտարարել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև հայկական զորքերի դուրս բերումը Ղարաբաղից

Ալիևը հայտարարել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև հայկական զորքերի դուրս բերումը Ղարաբաղից
20.10.2020 | 21:13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօրվա տեսաուղերձում ասել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից։

Նա ասել է՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հայտարարի իր զորքերը դուրս բերելու մասին, որից հետո ռազմական գործողությունները կարող են դադարեցվել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, կողմերը միմյանց են մեղադրում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ կայացած քննարկման արդյունքում կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը:

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ