ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ
21.10.2020 | 15:31

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսի Հոուլահանը:

«ԱՄՆ-ը աջակցել է և պետք է շարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային լուծմանը: Կոնգրեսում ես հորդորել եմ անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել թե Հայաստանի Հանրապետությանը, և թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայությանը: Ֆինանսական այդ աջակցությունն ավելի քան արդիական է՝ տեսնելով բռնության այս գործողությունները: Ես ողջունում եմ Պետդեպարտամենտի՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Մենք պետք է շտապ գործենք մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Երկրներին կոչ եմ անում անմիջապես պահպանել հրադադարը»,- գրել է Հոուլահանը:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ