ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հունաստանը կոչ է անում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել

Հունաստանը կոչ է անում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել
21.10.2020 | 21:19

Հունաստանը դիմում է ԵՄ պետություններին՝ կոչ անելով զերծ մնալ Թուրքիային ռազմական նշանակության սարքավորումներ և ապրանքներ վաճառելուց՝ հայտարարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։


Նիկոսիայում եռակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, վարչապետը նաև կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի հետ միասնական մաքսային գոտու գործունեությունը։ «Առերեսվելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը՝ մենք խնդրում ենք եվրոպական պետություններին, որ Թուրքիային այլևս ռազմական նշանակության ապրանքներ և սարքավորումներ չվաճառեն։ Անթույլատրելի է, երբ խաղաղության հակված կողմը ինքն է փամփուշտներ մատակարարում ագրեսոր պետությանը՝ փամփուշտներ, որոնք կարող են օգտագործվել ԵՄ անդամ պետությունների դեմ», - հայտարարել է Միցոտակիսը։

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ