ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աբխազիայի քաղաքացիները պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Աբխազիայի քաղաքացիները պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
21.10.2020 | 21:24

Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են միջազգային ասոցիացիաների և կազմակերպությունների գրասենյակներին՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հարցով: Նրանք միացել են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջներին:


Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակ:

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ