ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում հանդիպումները

Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում հանդիպումները
24.10.2020 | 11:56

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Վաշինգտոնում հանդիպումները:

Atlantic Council-ում քննարկման ժամանակ նա ասել է. «Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»:


Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել: «Երկրների նախագահների մակարդակով հնչել են կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարություններ, որոնք վերահաստատվել են նաև ԱԳ նախարարների կողմից: Հոկտեմբերի 10-ին մենք շատ երկար խորհրդակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ, հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որը չհարգվեց Ադրբեջանի կողմից, այնուհետև նույնպիսի պայմանավորվածություն եղավ հոկտեմբերի 17-ին, որը դարձյալ չպահպանեց Ադրբեջանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ այժմ հայկական կողմը պայքարում է երեք հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների, որոնք սեպտեմբերի 27-ից պատերազմ են սկսել Արցախի դեմ:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ