ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թրամփի խորհրդականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասին

Թրամփի խորհրդականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասին
24.10.2020 | 12:22

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման բացակայության մասին և կոչ արել հարցը կարգավորել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում՝ հայտնում է ТАСС-ը:

«Ռազմական լուծում գոյություն չունի»,- ադրբեջանցի նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ նշվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջում:


Օ’Բրայանի խոսքով՝ այդ զրույցի ընթացքում նա «պնդել է կրակի անհապաղ դադարեցման և հաջորդիվ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին վերադառնալու», «իրավիճակի հետագա ապակայունացմանը նպաստող արտաքին ուժերի գործողություններից հրաժարվելու մասին»:


Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ նա նույնպես քննարկել է հրադադարի և Մինսկի խմբի շրջանակում հարցի կարգավորման անհրաժեշտության մասին: «ԱՄՆ-ն շարունակում է բոլոր մակարդակներում ձեռնարկել դիվանագիտական ամենաորոշիչ ջանքերը մինչև հակամարտության կարգավորումը»,- նշել է Օ՛Բրայենը:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ