Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աջարիայի հայերն աջակցում են Արցախին

Աջարիայի հայերն աջակցում են Արցախին
25.10.2020 | 21:02

Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:


Ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ երթի ընթացքում հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլև Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի այլ քաղաքներից»,- ասել է նա:

Դիտվել է՝ 4578

Մեկնաբանություններ