Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Տղամարդիկ տանը չեն, կնանիքն էլ ուտելու ախորժակ չունեն»

«Տղամարդիկ տանը չեն, կնանիքն էլ ուտելու ախորժակ չունեն»
27.10.2020 | 18:01

Բանջարեղենի խանութի արցախցի երիտասարդ, կենսուրախ վաճառողուհին այսօր տխուր էր։ Պատերազմի առաջին օրից սկսած ամեն անգամ ինձ պատմում է Արցախում թողած իրենց հարազատների մասին, «առաջին ձեռքից» իրազեկում սահմանային վիճակն ու թեթև ժպիտով վերջում հավելում․ «Պիտի կռվենք, ճարներս ինչ»։

Սկզբում ոգևորված էր խոսում, մեկ-մեկ տեղեկացնում, թե հարազատներից ով սահմանի որ հատվածում է, մորեղբայրն էլ հրշեջ է։ «Խեղճը չի հասցնում հրթիռակոծման պատճառով առաջացած հրդեհները հանգցնել, էս ինչ անաստված թշնամի ունենք»,- խոսքի սկզբում կամ վերջում պարտադիր ընդգծում էր։ Բարեկամների կանանց ու երեխաներին իրենց տանն են պահում, իսկ մինուճար եղբորն էլ օրերս են ճանապարհել Արցախ։


Բնի մեջ ուրախ խաղացող աչքերն այսօր էլ ավելի թախծոտ էին։ «Հըն, Արմինե, ի՞նչ կա»,- այս առավոտ սովորության համաձայն նույն հարցն եմ տալիս իմ պինդ ու տոկուն արցախցուն։ «Էհ, ամեն օր առևտուրս նստում ա,- բանջարեղենն արագ-արագ դասավորելով, դժգոհում ու ինքն իրեն քթի տակ շարունակում է, -մա՞րդ է մնացել, որ բան առնեն։ Տղամարդիկ տանը չեն, կնանիքն էլ ուտելու ախորժակ չունեն։ Ունեցած փողի կեսն էլ հիմնադրամին են տալիս, տակը բա՞ն է մնում, որ առևտուր անեն»։


Լուռ լսում եմ։ Սիրտը լցվել, ուռել է։ Ցավն ու մրմուռը թափում է անհաջող առևտրի վրա։ Մտածում եմ գոնե հարզատներից լավ լուր կունենա։ «Ձերոնցից ի՞նչ կա»,- կիսաձայն հարցնում եմ։ Ինքը դեռ իր մտքերի հետ է, բայց հարցը կարծես տեղին չէր, ավելի մռայլվեց։ «Մի շաբաթ է լուր չունենք, երևի չեն կարողանում զանգել, էդ կրակոցների տակ բան կլսվի, որ զանգեն»,- տխրությունը խառնելով իրեն հատուկ հումորի հետ, դիմակի տակից ուրվագծվող ժպիտով ասաց թասիբով Արմինես, որը երբեք այս ընթացքում չէր տրտնջացել, գիտեր՝ ճար չկա, պիտի կռվենք, հաղթենք։


Այս անգամ զրույցը սովորականից մի քիչ երկար տևեց։ Խոսեցինք աջից, ձախից։ Ու չդիմացավ․ «1000-ից ավելի թասիբով տղերք զոհվեցին․․․ Այ, անթասիբ ապրելն է ահավոր»։ Ավելացնելու բան չկար, հազար խոսք արժեր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ