Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աննա Նաղդալյան. Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը

Աննա Նաղդալյան. Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը
31.10.2020 | 20:48

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղ առավոտվանից՝ մոտավորապես ժամը յոթի սահմանում, Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը:

Գրառմանը կից Նաղդալյանը հրապարակել է նաև Ադրբեջանի ռմբակոծության հետևանքները ներկայացնող լուսանկարներ:

Դիտվել է՝ 4131

Մեկնաբանություններ